|
Ինստիտուտի գիտական և գործնական աշխատանքների հիմնական
ուղղությունները կապված են տեղային և տարածքային ցանցերի (LAN/WAN)
վրա հիմնված ավտոմատացված կառավարման համակարգերի (ԱԿՀ) նախագծման և
մշակման, ինչպես նաև ծրագրային ապահովման մշակման հետ: Մինչև ԽՍՀՄ
փլուզումը տարածքային (գլոբալ) ԱԿՀ-ների հիմնական պատվիրատուներն էին
ԽՍՀՄ տարբեր ձեռնարկություններ և կազմակերպություններ: Աշխատանքի
հարուստ փորձ է կուտակվել օպերացիոն համակարգերի և սարքավորումների
ստեղծման ու նախագծման տեխնոլոգիաների և մեթոդոլոգիաների
բնագավառում, ինչը թույլ է տվել մշակելու նմանատիպ համակարգեր:
ԱԿՀ-ների նմուշները, որպես աշխատող ԱԿՀ-ներ, այժմ տեղակայված են
նախկին ԽՍՀՄ-ի բազմաթիվ կազմակերպություններում: Կիրառական ծրագրերի
մի շարք համալիրներ տեղակայված են և աշխատում են պատվիրատուների մոտ:
Ինֆրաստրուկտուրա
Ինստիտուտն ունի հաշվողական համակարգերի և ծրագրային
ապահովման ստեղծման համար հուսալի ինֆրաստրուկտուրա, որը բաղկացած է
բազմաթիվ մասնագետներից, հետազոտական լաբորատորիաներից և այլ
գիտահետազոտական միջոցներից, ժամանակակից համակարգչային տեխնիկայից և
ծրագրային ապահովման ստեղծման միջոցներից: Մեր միջոցները մեզ թույլ
են տալիս միաժամանակ մի քանի լայնածավալ նախագծեր վարել: Ներկայումս
ինստիտուտը զբաղվում է ֆունդամենտալ հետազոտություններով հաշվողական
համակարգերի բնագավառում:
Ծառայություններ
- բարձր հուսալիության հաշվողական համալիրների ստեղծում
- տեղային և տարածքային ցանցերի (LAN/WAN) վրա հիմնված
ավտոմատացված կառավարման համակարգերի (ԱԿՀ) նախագծում և մշակում
- հատուկ նշանակութան հաշվողական համակարգերի և համալիրների
նախագծում և մշակում
- իրական ժամանակի օպերացիոն համակարգերի նախագծում և
մշակում
- տվյալների բազաների համակարգերի մշակում և ստեղծում
- համակարգային և կիրառական ծրագրային փաթեթների ստեղծում
ասեմբլեր, C++, Visual C++ և Java ծրագրավորման լեզուների միջոցով
Windows և UNIX օպերացիոն համակարգերի համար:
- լայնածավալ համակարգերի ճարտարապետության նախագծում,
մշակում և սպասարկում
|