|
Շնորհակալ ենք Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի
գիտահետազոտական ինստիտուտի (ԵրԱԿՀԳՀԻ) հանդեպ ցուցաբերած
հետաքրքրության համար: Ինստիտուտը հիմնադրվել է 1992թ-ին Երևանի
մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրՄՄԳՀԻ)-ի՝
բարձր հուսալիությամբ հաշվողական համալիրների ու տարածքային (գլոբալ)
ավտոմատացված կառավարման համակարգերի (ԱԿՀ) մշակմամբ զբաղվող
ստորաբաժանումների բազայի վրա:
Ինստիտուտի գիտական և գործնական գործունեության հիմնական
ուղղությունները պայմանավորված են հիմնական մասնագետների
աշխատանքների արդյունքների, և համապատասխանաբար, ԵրՄՄԳՀԻ-ում նախորդ
գործունեության ընթացքում ձեռք բերած նրանց որակավորման հետ:
Այդ ուղղությունների համառոտ ցանկը.
- Բարձր հուսալիությամբ հաշվողական համալիրների ստեղծում
- տարածքային ԱԿՀ-երի ստեղծում
- ցանցային միջավայրում ինֆորմացիոն համակարգերի և տվյալների
բազաների ստեղծում
- կիրառական ծրագրային ապահովման ստեղծում
- իրական ժամանակի օպերացիոն համակարգերի ստեղծում
- տեխնիկական միջոցների ստեղծում:
ԵրԱԿՀԳՀԻ-ում հարուստ փորձ է կուտակված վերը նշված
ուղղությունների մեթոդոլոգիայի, նախագծման, փորձարկումների և
ներդրման ասպարեզներում: Ինստիտուտը հնարավոր գործընկերներին
առաջարկում է համագործակցության հետևյալ ուղղությունները.
- տարածքային ԱԿՀ-երի նախագծում և ստեղծում
- իրական ժամանակի օպերացիոն համակարգերի ստեղծում
- ցանցային միջավայրում ինֆորմացիոն համակարգերի և տվյալների
բազաների ստեղծում
- կիրառական ծրագրային ապահովման ստեղծում
ԵրԱԿՀԳՀԻ աշխատակիցների հիմնական ձեռքբերումները
Ինստիտուտի մասնագետները մասնակցել են ներքոհիշյալ խոշոր
նախագծերին
Էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ և համալիրներ
- ՍՎԿ երկմեքենանի հատուկ նշանակության հաշվողական համալիրի
մշակում ( 1973-1975թ.թ.)
- "Սևան" բազմապրոցեսորային հաշվողական համակարգի
մշակում (1985-1987թ.թ.)
Օպերացիոն համակարգեր
- ՍՎԿ հաշվողական համալիրի համար իրական ժամանակի օպերացիոն
համակարգ (1977թ.)
- "Սևան" հաշվողական համալիրի համար իրական
ժամանակի բազմապրոցեսորային օպերացիոն համակարգ (1986թ.)
Կիրառական ծրագրային ապահովման փաթեթներ
Մշակվել են կառավարման ավտոմատիզացիայի ոլորտի բազմաբնույթ
խնդիրների կիրառական ծրագրային ապահովման մի շարք փաթեթներ: Այդ
փաթեթները տեղադրված են և օգտագործվում են մի շարք
կազմակերպություններում(1971-1991թ.թ.)
Ավտոմատացված կառավարման համակարգեր
- Նախկին ԽՍՀՄ մի շարք կազմակերպությունների և
ձեռնարկությունների պատվերով ստեղծված տարածքային (գլոբալ)
ավտոմատացված կառավարման համակարգերի (ԱԿՀ) մշակում, ներդրում և
ուղեկցում (1971-1991թ. թ.)
- ՀՀ ՆԳՆ, ՌԴ մի շարք կազմակերպությունների և
ձեռնարկությունների պատվերով ստեղծված՝ տեղային և տարածքային
ԱԿՀ-ների նախագծում, մշակում, ներդրում և ուղեկցում (1992-2003թ.
թ.)
Հաշվողական համակարգերի, հաշվողական համալիրների, կիրառական
ծրագրերի և օպերացիոն համակարգերի նմուշները դրվել են սերիական
արտադրության և մտցվել աշխատող ԱԿՀ-ների կազմի մեջ: Այս համակարգերն
ու համալիրներն ակտիվ օգտագործվել են նախկին ԽՍՀՄ բազմաթիվ
կազմակերպությունների կողմից և մինչև այժմ օգտագործվում են
պատվիրատուների կողմից:
Նոր պատվիրատուների պահանջները բավարարելու նպատակով ինստիտուտն
անընդհատ նորացնում և կատարելագործում է իր հաշվողական և
կոմունիկացիոն ինֆրաստրուկտուրան ՝համաշխարհային համակարգչային
տեխնիկայի և տեխնոլոգիաների նոր նվաճումներին համապատասխան:
Օգտագործվող սարքավորումների շարքին են պատկանում ավելի քան 10
սերվերներ 100-ից ավելի աշխատանքային կայաններ՝ նորագույն
պրոցեսորների բազայի վրա, որոնք աշխատում են Windows և UNIX
օպերացիոն համակարգերի տակ, Intrenet, Intranet, e-mail, տվյալների
ընդհանուր բազա:
ԵրԱԿՀԳՀԻ ներքին և միջազգային կապերը
Ինստիտուտն ամուր կապեր ունի Հայաստանի առաջատար
կազմակերպությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների
հետ: Դրանցից են՝ Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ), Հայաստանի
պետական ճարտարագիտական համալսարանը (ՀՊՃՀ), Հայաստանի ամերիկյան
համալսարանը (ՀԱՀ), ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և
ավտոմատիզացիայի պրոբլեմների ինստիտուտը, Երևանի ֆիզիկայի ինստիտուտը
(ԵՖԻ), Երևանի կապի միջոցների ԳՀԻ-ն, Գիտությունների ազգային
ակադեմիայի նախագահությունը, Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ն:
Ինստիտուտ շատ աշխատակիցներ միաժամանակ դասավանդում են ԲՈՒՀ-երում:
Ինստիտուտը լավ կապեր ունի և երկար ժամանակ համագործակցում է նաև
Ռուսաստանի Դաշնության մի շարք ձեռնարկությունների հետ: Դրանցից են՝
Ավտոմատ սարքավորումների գիտահետազոտական ինստիտուտը (ԱՍԳՀԻ,
ք.Մոսկվա), Ինֆորմացիոն տեխնոլոգիաների գիտահետազոտական ինստիտուտը
(ԻՏԳՀԻ, ք.Տվեր), "Մարս" գիտաարտադրական ձեռնարկությունը
(ԳԱՁ "Մարս", ք.Մոսկվա), "Պոլյոտ"
գիտաարտադրական ձեռնարկությունը (ԳԱՁ "Պոլյոտ", ք.Նիժնի
Նովգորոդ) և այլն:
|